Saturday, April 27, 2013

C.V.

Բարև, մարդիկ, ես Նարեկն եմ: Չնայած արդեն 4 ամսական եմ, բայց բոլոր քաղաքակիրթ մարդկանց պես, ուզում եմ իմ մասին պատմել հենց սկզբից: Ծնվել եմ Նոր տարվա / էդպես էլ չհասկացա էդ ինչ տոն ա/ շեմին` դեկտեմբերի 30-ին ու դարձել Ձմեռ պապիկի / էդպես էլ չիմացա դա ով ա/ մամայիս ու պապայիս համար ամենաթանկ նվերը:
Աչքերս , մազերս ու ես` սևուկ ենք, իսկ ժպիտս / ինպես մայրիկս է ասում/ վառ սպիտակ: Սիրածս ուտելիքը կաթիկն է, սիրածս ընպելիքը` թեյը,: Հասակս արդեն 67 սմ է, կշիռս `7.5 կգ:
Սիրելի երաժիշտներս` Ջոհ Կոկեր, Էլվիս Պրեսլի , Յաննի, սիրելի մուլտֆիլմս` ,,Բրեմենյան երաժիշտները.., սիրածս բանաստեղծները` Հովհաննես Թումանյանն ու Սիամանթոն….
Մամաս ու տատիկներս ասում են, որ ես շատ հանգիստ տղա եմ, որովհետև սիրում եմ քնել, իսկ արթուն ժամանակ խաղալ ու սովորել…
Հաաաաա, ասեմ նաև` որ չնայած տարիքիս, արդեն երկու ամիս է աշխատում եմ, բայց աշխատանքիս մասին կխոսեմ հետագա գրառումներիս մեջ….
Իսկ հիմա գնամ քնեմ, ասում են` ուշ է…